Թուրքիայում՝ Իզմիրի մետալուրգիական գործարանում, հզnր պայթյnւն է որոտացել. կան զnhեր և վիրավnրներ

14:44 • 09.11.26

Թուրքիայում՝ Իզմիրի մետալուրգիական գործարանում, հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, կան զոհեր և վիրավորներ, հայտնել է NTV հեռուստաալիքը:

«Նախնական տեղեկություններով՝ կան բազմաթիվ զոհեր և տուժածներ», - հայտնում է NTV-ն: 

«Փլատակների տակ են հայտնվել բազմաթիվ աշխատակիցներ: Զոհվածների և տուժածների ճշգրիտ թիվը, ինչպես նաև պատահարի պատճառները ճշտվում են», - հստակեցրել է հեռուստաալիքը: