Աղբավայրի հետ կապված՝ իրականացրել ենք երկփուլ մրցույթ. 2 չինական ընկերության հետ վարում ենք բանակցություններ, որ իրականացնենք աղբավայրի վերամշակման հատվածի ծրագիրը. Ավինյան

14:31 • 09.11.26

Աղբավայրի հետ կապված՝ իրականացրել ենք երկփուլ մրցույթ, ունենք երկու չինական ընկերություն և վարում ենք բանակցություններ երկուսի հետ էլ զուգահեռ, որպեսզի հասկանանք՝ որ ընկերությունը կարող է իրականացնել աղբավայրի վերամշակման հատվածի ծրագիրը, ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով Նուբարաշեն աղբավայրին: 

«Ունենք նաև մի առանձին պրոցես, որ գործող աղբավայրի կոնսերվացման համար է իրականացվում»,- ասել է նա: