Եթե որևէ երկիր հասնի առաջատար դիրքերի արհեստական բանականության զարգացման գործում, ապա այն կտիրի աշխարհին․ Պուտին
Գրեթե տասը տարի առաջ ես ասացի, որ եթե որևէ երկիր հասնի առաջատար դիրքերի արհեստական բանականության զարգացման գործում, ապա այն կտիրի աշխարհին։ Չպետք է թույլ տանք, որ արհեստական բանականությունը որևէ մեկի կողմից օգտագործվի Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նախագահը նշել է, որ Ռուսաստանը կձգտի ավելի լայնորեն ներդնել արհեստական բանականությունը երկրում։
Պուտինը նշել է, որ գործնականում բոլորը պետք է տիրապետեն արհեստական բանականության հմտություններին։
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ արհեստական բանականությունը շուտով կփոխարինի որոշ ոլորտներում միջին մակարդակի մասնագետներին։














