Իսրայելը ԱՄՆ-ից Իրանի էներգաօբյեկտներին hարվածելու թույլտվություն է խնդրել. Kan
Իսրայելը Վաշինգտոնից թույլտվություն է խնդրել հարվածներ հասցնելու Իրանի էներգետիկ օբյեկտներին, որոնք նախկինում հարձակման չեն ենթարկվել, Թեհրանի դեմ ռազմական արշավը վերսկսելու դեպքում: Այս մասին, հղում անելով իսրայելական աղբյուրին, հայտնել է Kan պետական ռադիոհեռուստաընկերությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով՝ Իսրայելը հույս ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հավանություն ստանալ այն թիրախներին հարվածելու համար, որոնց առնչությամբ Վաշինգտոնը դեռևս կանաչ լույս չի վառել, մասնավորապես՝ էներգետիկ օբյեկտներին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին Օհայո նահանգում Հանրապետական կուսակցության աջակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է շատ արագ հասնել Իրանի դեմ պատերազմի ավարտին:











