Թրամփի իշխանության գալուց հետո Միացյալ Նահանգները ցուցաբերել է քաղաքական հասունություն, որը վաղուց բացակայում էր Եվրոպայում․ Լավրով

21:27 • 26.11.26

Նախագահ Թրամփի իշխանության գալուց ի վեր Միացյալ Նահանգները ցուցաբերել է քաղաքական հասունություն, որը վաղուց բացակայում էր Եվրոպայում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը նշել է, որ Բայդենի վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցները մնում են ուժի մեջ, մինչդեռ Թրամփը նոր սահմանափակումներ է մտցնում, այդ թվում՝ «Լուկոյլի» և «Ռոսնեֆտի» դեմ։

«Բայց այս ամենի հետ մեկտեղ, նրանք պատրաստ են երկխոսության։ Ավելին, նրանք հետաքրքրված են դիվանագիտական ​​և այլ շփումներով»,-նշել է նա։