Ադրբեջանից հետո Հայաստանն է հայտարարել 2029 թվականին ԱՊՀ նախագահությունը ստանձնելու պատրաստակամության մասին․ Լեբեդև
Ադրբեջանը 2027 թվականին կստանձնի ԱՊՀ համանախագահությունը, իսկ 2028 թվականին՝ առաջին անգամ կդառնա Համագործակցության նախագահող երկիր, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ադրբեջանն ու Հայաստանը նախկինում երբեք չեն առաջադրել իրենց թեկնածությունը ԱՊՀ նախագահության համար՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունների պատճառով։ Ադրբեջանից հետո նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել 2029 թվականին ԱՊՀ նախագահությունը ստանձնելու Հայաստանի պատրաստակամության մասին»,-նշել է նա։











