Մարկ Ռյուտեի ԱՄՆ այցից առաջ Զելենսկին նրա հետ քննարկել է հարցեր, որոնք պետք է փոխանցվեին Թրամփին․ Սիբիգա

21:38 • 27.11.26

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ Մարկ Ռյուտեի ԱՄՆ այցից առաջ Զելենսկին նրա հետ քննարկել է հարցեր, որոնք պետք է փոխանցվեին Դոնալդ Թրամփին։

Հիմնական թեմաներից մեկը Patriot հրթիռային համակարգի համար նախատեսված խափանող հրթիռների մատակարարումն էր։ Սիբիգան վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այս հարցը բարձրացրել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ։

Նախարարը ընդգծել է, որ Զելենսկին և Ռյուտեն կանոնավոր կապ են պահպանում։