ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մшհապարտ․ Գեղամ Մանուկյան
Այս երեք օրը Գերմանիայի դաշնությունում եմ, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի կազմում Բունդեսթագում, արտգործնախարարությունում ունեցել ենք տարբեր ձեւաչափի հանդիպումներ, որտեղ ի թիվս այլ հարցերի, հանգամանալից ներկայացրել եմ Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների հարցը։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Վերջի նման ներկայացումն այսօր էր։
Դավիթ Համբարձումյանի մասին վճռաբեկի քաղաքական պատվեր որոշումը չկար։ Բայս այս դեպքը ոչ առաջինն է, ոչ՝ վերջինը։
ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին...»,-գրել է նա։













