Թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոելի» միջև Բաթումիում խաղն անցկացնելը բարեկամական ժեստ էր Թուրքիայի նկատմամբ՝ չնայած առկա ռիսկերին․ Կոբախիձե
Թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոելի» միջև Բաթումիում խաղը անցկացնելը բարեկամական ժեստ էր Թուրքիայի նկատմամբ՝ չնայած առկա ռիսկերին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ թուրք երկրպագուների մեծ մասը լավ է ընդունել վրացական կողմի առաջարկը, սակայն մի քանի հարյուր երկրպագուներ սադրիչ գործողություններ են սկսել։
«Երբ նման առաջարկ է արվում երկրպագուներին, և նրանք պատասխանում են անպատշաճ գործողություններով, դա շատ վիրավորական է»,-նշել է Կոբախիձեն։
Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել վրացական ոստիկանությանը՝ մարզադաշտում և մարզադաշտից դուրս կարգուկանոն պահպանելու համար։













