Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե

17:01 • 21.10.26

Վրաստանի համար ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը մեծ նշանակություն ունեցող հարցերից են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ մշտական երկխոսություն է ընթանում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։

«Ադրբեջանի և Հայաստանի հետ քննարկումների ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել այս գործընթացն ակտիվորեն շարունակելու վերաբերյալ։ Հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուրջ առաջընթացի հասնել այս ուղղությամբ։ Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում»,- հավելել է վարչապետը։