Մանդատը վզիցդ կախված ծանր քար է, չեմ կարծում, որ այս ԱԺ-ն 5 տարի մնա, դեպքերը անակնկալ կարող են զարգանալ․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

20:32 • 17.07.26

Մանդատը վզիցդ կախված ծանր քար է, չեմ կարծում, որ այս ԱԺ-ն 5 տարի մնա, դեպքերը անակնկալ կարող են զարգանալ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մանդատը, իրականում, վզիցդ կախված մի մեծ ծանր քար է, որ անցնող տարիներին փորձել ես օգտագործել։ Չի հաջողվել հասնել գլխավոր նպատակին՝ Փաշինյանի ամբողջական իզխանազրկմանը, բայց, հանուն ճշմարտության, պետք է ասել, որ եթե այս ընտրություններում Փաշինյանը 50 պլյուս տոկոս չկարողացավ հավաքել, նաև այդ 5 տարվա քաղաքական պայքարի արդյունք է։ Այնպես չէ, որ ն ամեն ինչ արեց, որ 50 տոկոսից պակաս հավաքի։

Չեմ կարծում, որ այս ԱԺ-ն 5 տարի մնա, դեպքերը անակնկալ կարող են զարգանալ։ Մթնոլորտն ահավոր էլեկտրականացած է։ Սկսած սոցիալական հարցերից, իրավական անարդարությունից, որը կարող է վերածվել բուռն փողոցային պայքարի»,- նշել է Մանուկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 

Մանդատը վզիցդ կախված ծանր քար է, չեմ կարծում, որ այս ԱԺ-ն 5 տարի մնա, դեպքերը անակնկալ կարող են զարգանալ․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)