Աֆղանuտանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով 10 մարդ մшհացել է, 110 մարդ՝ վիրավnրվել

15:44 • 28.11.26

Աֆղանստանի Կունար նահանգի դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 10 մարդ մահացել է, 110 մարդ՝ վիրավորվել, հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը:

Նախարարության տարածաշրջանային վարչության պետ Սամի-ուլ-Հաք Բայանը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել Կունար նահանգի վարչական կենտրոն Ասադաբադ քաղաքում գտնվող «Շագայ» դպրոցում։

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։