Միրաքյան փողոցում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է

15:55 • 28.11.26

Նոյեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում Միրաքյան փողոցի՝ թիվ 51 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էմիլիյա Մ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Վահրամ Թ․-ի վարած «Nissan Note» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։