Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով յոթ մարդ մшհացել է, 97-ը՝ վիրավnրվել
Աֆղանստանի Կունար նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ է մահացել, 97-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։
Նախարարության տարածաշրջանային վարչության պետ Սամի-ուլ-Հաք Բայանը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել Կունար նահանգի վարչական կենտրոն Ասադաբադ քաղաքում գտնվող «Շագայ» դպրոցում։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։









