Մի կողմում սկզբունքային տղա է, մյուս կողմում՝ բռնшպետական ռեժիմը․ ընդդիմության հաղթանակն անխուսափելի է, իշխանության դավшդրությունը՝ տապալված․ Տիգրան Աբրահամյան
Ամենազավեշտալին Մասիսի ընտրությունների վերաբերյալ ՔՊ վերնախավի մեկնաբանություններն են: Անլրջությունը, անհեթեթությունն ու անամոթությունն անկյունում լուռ ծխում են: Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Ակնհայտ տապալված պարտիայի պայմաններում բացարձակ հաղթանակ ունեցող դաշինքի առաջին համարին ապօրինի բանտ են ուղարկում ու մեծ-մեծ խոսում, հոխորտում:
Բայց այս պատմության մեջ ամենավատ դերը վերապահված է ՔՊ-ական թեկնածուին, որովհետև նրան մտցրել են մի խաղի մեջ, որտեղ բոլոր առումներով արդեն պարտվել է, ընդ որում՝ քաղաքական գործոնը ամենավերջին տեղում է:
Բանական մարդը այս խաղի մեջ չէր մտնի՝ գիտակցելով, որ նիկոլական իշխանությունը գնում է անարդար, անբարոյական ու գարշելի քայլի, իսկ դա մասիսցին ոչ միայն չի ներելու, այլ այդ խարանը դաջելու է պատասխանատուների ճակատին:
Ինչևէ: Մի կողմում սկզբունքային տղա է՝ Դավիթ Համբարձումյանը, մյուս կողմում՝ բռնապետական ռեժիմը՝ իր բռնաճնշումների ողջ համակարգով: Բայց մեկ է՝ ընդդիմության հաղթանակն անխուսափելի է, իշխանության դավադրությունը՝ տապալված»,- գրել է նա։













