Ռուսական «Գազպրոմ» և թուրքական «BOTAŞ» ընկերությունները երեք տարով երկարաձգել են Թուրքիա բնական գազի մատակարարման պայմանագիրը

18:24 • 28.11.26

Ռուսական «Գազպրոմ» և թուրքական ​​«BOTAŞ» ընկերությունները երեք տարով երկարաձգել են Թուրքիա բնական գազի մատակարարման պայմանագիրը՝ պահպանելով ներկայիս ծավալներն ու պայմանները, Ստամբուլում ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Նովակը, հաղորդում է Deutsche Welle-ն։

Կողմերը նաև համաձայնության են եկել Թուրքիա հեղուկացված բնական գազ մատակարարել ռուսական «Նովատեկ» ընկերության միջոցով։