Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Կազանի «Ռուբինը» հաղթեց Տոլյատիի «Ակրոնին»
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 16-րդ տուրում Կազանի «Ռուբինը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով առավելության հասավ Տոլյատիի «Ակրոնի» նկատմամբ (3-0)։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին․ կազանյան թիմի կազմում աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն (1-0)։ 17-րդ րոպեին արդեն Իվուի գոլային փոխանցումից հետո Բակաևը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ թիմերին ընդմիջման ուղարկելով 2-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում՝ 60-րդ րոպեին, Սավադերան խփեց «Ռուբինի» երրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը (3-0)։
Հավելենք, որ այս խաղում ակումբային մակարդակով միմյանց դեմ մրցեցին Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ՝ «Ռուբինի» կազմում հանդես եկող Ուգոչուկվու Իվուն և «Ակրոնի» խաղացող Կարլեն Հովհաննիսյանը։
Այս հաղթանակից հետո «Ռուբինը» վաստակած միավորների քանակը հասցրեց 24-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Ակրոնը» 12 միավորով գտնվում է 14-րդ տեղում։













