Ես լիովին վստահ եմ, որ Հալանդն առաջիկա 1,5 տարում կտեղափոխվի «Ռեալ». Նևիլ

18:14 • 28.11.26

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդն առաջիկա մեկուկես տարվա ընթացքում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Ես լիովին վստահ եմ, որ Հալանդն առաջիկա 18 ամիսների ընթացքում կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ։ Տեսնում եմ, որ Վինիսիուսը կհեռանա, Մբապեն կտեղափոխվի ձախ եզր, իսկ Հալանդը կգործի հարձակման կենտրոնում։ Եթե նայեք Ֆլորենտինո Պերեսին, կտեսնեք, որ նա պայմանագրեր է կնքում աշխարհի լավագույն խաղացողների հետ»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

Հավելենք, որ նորվեգացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը, իսկ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 220 միլիոն եվրո։

Աղբյուրը`ArmSport.am