Գերմանիան ուժեղացրել է անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության անվտանգությունը, որը մասնակցում է Ուկրաինայի հետ գործարքին
Գերմանիան ուժեղացրել է անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության անվտանգությունը, որը մասնակցում է Ուկրաինայի հետ գործարքին, գրում է Bild-ը։
Wingcopter-ը՝ ուկրաինական Shadow Flytech ընկերության հետ համագործակցությամբ, ստեղծել է ընկերություն, որը կարտադրի հետախուզական անօդաչու թռչող սարքեր Կիևի համար: Գերմանիան մտադիր է մոտ 34 միլիոն եվրո հատկացնել արտադրական հզորությունները ընդլայնելու համար։
Ոստիկանությունը հաստատել է անվտանգության ուժեղացումը, բայց հրաժարվել է մեկնաբանել պատճառները:













