Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ վերջինն էլ կոտրել է լուսակիրը, ցուցանակն ու վնասել շինությունը. կան վիրավnրներ
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:45-ի սահմաններում Ռոստովյան-Բելինսկի փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» ու «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Honda հայտվել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրում կոտրելով լուսակիրը, ցուցանակը ու վնասելով հարևանությամբ գործող շինությունը։









