«Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու

10:50 • 29.11.26

«Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ: Այս մասին ասել է Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը:

«Քվեարկել եմ հանուն մեր համայնքի բարօրության, մեր համայնքի զարգացման։ Այսօր ուղղակի անհասկանալի էր այս ժամին այստեղ, ոչ քամի կա, եղանակը ոնց որ թե լավն է, չեմ կարող ասել, դեպք է, պատահել է, հուսանք շուտով կշտկվի։ Միտման բան չի կարող լինի իմ կարծիքով, եթե շուտ վերականգնվի, ամեն ինչ նորմալ կլինի, եթե չէ պետք է համապատասխան մարմինները արդեն աշխատեն, հասկանանք, թե ինչից է եղել»,- ասել է Ավետիսյանը՝ պատասխանելով լրագրողի՝ ընտրատեղամասում հոսանքազրկման մասին հարցին:։