Տեղեկատվություն ենք ստացել, որ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին. Գոհար Մելոյան (տեսանյութ)

11:17 • 29.11.26

Տեղեկատվություն ենք ստացել, որ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին: Ընտրողները մոտենում վերջինիս ու զրույցից հետո գնում են քվեարկության: Տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է: Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,- նշել է նա: