Ժամը 12։00-ի դրությամբ 3 ահազшնգ է ստացվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ. ՆԳՆ

13:24 • 29.11.26

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ։

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 1 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է պահպանություն։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․

ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին ներկայացվել է 44 դիմում, որից 26-ը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ, մերժվել է 13 դիմում։  Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 5 անձ։  ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել: ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է մինչև 10 խորհրդատվություն։