Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Կոլոմիյցի բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ
ՌԴ զորքերը վերահսկողություն են հաստատել Դնեպրոպետրովսկի մարզի Կոլոմիյցի բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ տվյալները։
««Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Դնեպրոպետրովսկի մարզի Կոլոմիյցի բնակավայրի նկատմամբ», – ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։









