Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ. Նարեկ Կարապետյան

14:06 • 29.11.26

Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ: Այս մասին գրել է  «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Փաշինյանը Պետրոսի եթերում երկու անգամ նախանձելի ինքնավստահությամբ հայտարարեց, որ ընդդիմությունը կքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին։

Եթե իսկապես վստահ է իր խոսքերին և չի խաբում ժողովրդին, թող պատասխանի մի պարզ հարցի։ Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ»,- նշել է նա: