Երևանում անվանականչ է անցկացվել՝ ի հիշատակ 44–օրյա պшտերազմում զnհված տղաների

18:42 • 09.11.26

Երևանում անվանականչ է անցկացվել՝ ի հիշատակ 44–օրյա պատերազմում զոհված տղաների։

Անվանականչը սկսվել է ՀՀ օրհներգով և 1 րոպե լռությամբ։ Հիշատակի արարողությունը կազմակերպվել է Գարեգին Նժդեհի արձանի մոտ, որտեղ հավաքվել են զոհվածների ծնողներ, հարազատներ, ընկերներ, այլ քաղաքացիներ։

«Մեր եղբայրներն ընկան հանուն հաղթանակած հայրենիքի ու հայրենի հողի։ Այսօր սգի և ցավի օր չէ, այսօր հիշատակի և մեծարման օր է, մենք այսօր նաև անվանականչ ենք անում։ Այսքան ժամանակ չեն կարդացվել մեր ընկած հերոսների անունները, միայն թվեր են հնչեցվել։ Այսօր` նոյեմբերի 9-ին, կհնչեցվեն անուններ այն մարդկանց, որոնք ընկել են հանուն հայրենիքի»,– ասել է միջոցառման կազմակերպիչ, ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը։