Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային, չհասցրեցի վերականգնվել. Վարազդատ Լալայան (տեսանյութ)

16:14 • 09.11.26

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց: Այս մասին ասել է ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը:

«Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային, չհասցրեցի վերականգնվել, բայց պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս, ուղղակի մի բան պակաս էր, չկարողացա տիտղոսս պահել»,- նշել է նա։