Nvidia-ի տնօրենների խորհուրդը Հուանգին չի վերադարձնի գլխավոր տնօրենի պաշտոնին
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պաշտոնին չի վերադարձնի ընկերության նախկին ղեկավար Ջենսեն Հուանգին, հայտարարել է ղեկավար կառույցի նախագահ Հարվի Ջոնսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Nvidia-ի տնօրենների խորհուրդը միաձայն ընդունել է Հուանգի հրաժարականը և չի պատրաստվում վերականգնել նրան գլխավոր տնօրենի պաշտոնում», - ասել է Ջոնսը՝ ընկերության երրորդ եռամսյակի հաշվետվության վերաբերյալ առցանց մամուլի ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջենսեն Հուանգը հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ Nvidia-ի գործադիր տնօրենի պաշտոնին, եթե տնօրենների խորհուրդը դիմի իրեն։
«Եթե տնօրենների խորհուրդը որոշի, որ իմ վերադարձը բխում է մեր բաժնետերերի, աշխատակիցների, ընկերության և Ամերիկայի շահերից, ես սիրով կարձագանքեմ այդ խնդրանքին»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ պաշտոնը լքելուց հետո Nvidia-ի բազմաթիվ աշխատակիցներ, ներդրողներ, բիզնես գործընկերներ և հաճախորդներ խնդրել են իրեն վերադառնալ գլխավոր տնօրենի պաշտոնին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել լրտեսական սկանդալից հետո։











