Իրանը hարվածել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային
Իրանական հարվածային անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթում գտնվող Ալի ալ-Սալեմ ավիաբազայի ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։
Իրանական կողմի հայտարարության համաձայն՝ հարձակման թիրախ են դարձել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև ամերիկյան բանակի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման կայանքները։
Թեհրանում Ալի ալ-Սալեմ ավիաբազան անվանել են ԱՄՆ զորքերի օդային տեղափոխման առանցքային կենտրոններից մեկը և տարածաշրջանում ամերիկյան ռազմական լոգիստիկայի կարևոր օղակ։











