Ժողովուրդ ջան, գնացեք էս մարդկանց հետևից, ցույց տվեք ձեր կամքը, հրաժարական կտամ, ռադu կքաշեմ, կգնամ. Նիկոլ Փաշինյան

20:09 • 18.11.26

Պարոն Վարդևանյանը շատ կարևոր բան ասեց, ասեց՝ մենք Ղարաբաղի շարժումը շարունակելու ենք և խաղաղություն ենք բերելու։ Ժողովուրդ ջան, դուրս եկեք, միացեք, գնացեք այս մարդկանց հետևից, օր առաջ հեղափոխություն արեք, ստեղսա հասել իշխանությունը, Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես եմ խանգարո՞ւմ, ես դավաճանաբար ասել եմ՝ Արցախը Ադրբեջան է և վերջ, քաջ Նարեկը և քաջ Արամը, ես եմ խանգարում, որ գնան, ազատագրեն ծովից ծով Հայաստանը, գնացեք էս մարդկանց հետևից, ցույց տվեք ձեր կամքը, հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի դեռ ես վարչապետի պաշտոնում եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ»,-նշել է նա։