Հայտնի է աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահը․ CIES-ը ներկայացրել է առաջատար հնգյակը

22:17 • 18.11.26

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի (CIES) վերլուծաբանները հրապարակել են համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Աղյուսակը գլխավորել է կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիան, որի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 80,6 միլիոն եվրո։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իտալիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման (79,9 միլիոն եվրո)։ Լավագույն եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացնող բելգիացի Սենե Լամենսը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 64,2 միլիոն եվրո։

​Աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահների հնգյակում ընդգրկվել են նաև «Ասթոն Վիլան» ներկայացնող ճապոնացի Ձիոն Սուզուկին (59,5 միլիոն եվրո) և «Բրայթոնի» նիդերլանդցի դարպասապահ Բարտ Վերբրյուգենը (57,9 միլիոն եվրո)։

Աղբյուրը`ArmSport.am