Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երեք ներկայացուցիչ կմասնակցի Դոհայում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

20:17 • 20.11.26

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երեք ներկայացուցիչ կմասնակցի Դոհայում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին։

Հայտնի է մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը․

  • Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, 75 կգ՝ Գոռ Սահակյան
  • Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, 95 կգ՝ Արա Աղանյան
  • Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:30-ին, 110 կգ՝ Գարիկ Կարապետյան

Նշենք, որ Չինաստանի Նինբո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունից սկսած՝ մի շարք մրցաշարեր վարկանիշային են Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար։ Այս ստուգատեսում ևս 8 լավագույն ծանրորդներն ընդգրկվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում։

Աղբյուրը`ArmSport.am