Լեռնավանում քաշքշnւկ է տեղի ունեցել ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունների աջակիցների միջև
Սպիտակի Լեռնավան գյուղում այսօր քաշքշուկ է տեղի ունեցել նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունների աջակիցների միջև։ այս մասին հայտնել է «Ազատություն»-ը։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Ավետիսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունը գործողություններ է սկսել։
Կողմերը միջադեպի համար միմյանց են մեղադրում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ մրցակցի աջակիցները խոչընդոտել են իրենց քարոզարշավը։ Մինչդեռ «Բարոյական արժեքներ» կուսակցությունից հայտարարում են, որ բախումը հրահրել են հենց ՔՊ-ականները՝ մասնավորապես նշելով համայնքի ղեկավար և ՔՊ թեկնածու Քաջայր Նիկողոսյանի որդու՝ Գոռ Նիկողոսյանի անունը, որը նույնպես ընդգրկված է իշխող ուժի ընտրական ցուցակում։
«Բարոյական արժեքներ» կուսակցության համայնքապետի թեկնածու Համլետ Մազմանյանը բնակվում է Լեռնավանում։ Նշվում է նաև, որ միջադեպի պահին գյուղում են գտնվել Լոռու մարզպետն ու ԱԺ պատգամավորներ։










