Հայաստանում 2 նոր կոմիտե կստեղծվի. ԱԺ-ն ընդունեց փոփոխությունների նախագիծը

11:01 • 18.11.26

 ՀՀ ԱԺ-ն 50 կողմ, 25 դեմ, 2 ձեռնպահ ձայներով 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, ըստ որոնց` Ջրային կոմիտեն վերանվանվում է Հողի և ջրի կոմիտե, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեն` Պետական ակտիվների կառավարման կոմիտե։

Հողի և ջրի կոմիտեն դուրս է բերվում ՏԿԵ նախարարությունից և գործելու է կառավարության ենթակայության տակ։

Ըստ ՏԿԵՆ պաշտոնյաների` կառուցվածքային այս փոփոխությունները կթուլացնեն բյուրոկրատիան, քանի որ կոմիտեների հետ նախարարության հաղորդակցության մի օղակ կպակասի, որն էլ դրական կանդրադառնա պրոցեսների ավելի հեշտ իրականացմանը։