«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. վիրավnրները հարազատ եղբայրներ են
Նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա ծառերին ու հողաթմբերին, և մոտ 80 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել բաժանարար գոտում՝ կոտրելով նաև ցուցանակը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։










