Հանրային բարիքը, որը ստեղծել ենք և այսօր մեր ժողովուրդն օգտվում է, խաղաղության պտուղ է. Ավանեսյան
Առողջության համընդհանուր ապահովագրությունը հնարավոր է դարձել խաղաղության շնորհիվ, Ազգային ժողովում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս հանրային բարիքը, որը մենք ստեղծել ենք և այսօր մեր ժողովուրդն օգտվում է, խաղաղության պտուղ է։
Խաղաղությունը ոչ միայն սահմանների անառիկությունն է, մեր զինվորների ապահով ծառայությունը, տնտեսության զարգացումը, բնակչության թվի աճը, այլև ձեր, մեր առողջության մասին հոգ տանելու հնարավորությունն է։ Սա ժողովուրդը հիանալի գիտակցում է:
Նախընտրական շրջանում չկար մի հավաք, մի հանդիպում, որտեղ չհնչեր՝ վարչապետ ջան, միայն խաղաղություն լինի, մնացած ամեն ինչ կստեղծվի, կկառուցվի և մեր կյանքը կբարելավվի»,-նշել է նա:










