Նյու Յորքի հայ համայնքի ջանքերով Մանհեթենի Բոուլինգ Գրին հրապարակից հեռացվել է Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը

15:45 • 18.11.26

Նյու Յորքի հայ համայնքի ջանքերով Մանհեթենի Բոուլինգ Գրին հրապարակից հեռացվել է Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը, հայտնել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: 

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կոչերից հետո դրոշը նոյեմբերի 16-ին, իջեցվել է և հեռացվել։ Այն բարձրացվել էր՝  2020 թվականին Ադրբեջանի կողմից Շուշիի գրավման և դրան հաջորդած՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտման առիթով: