Թայսոնի ստորագրությամբ ձեռնոցները Մոսկվայի աճուրդում վաճառվել են 3,5 մլն ռուբլով

12:30 • 25.11.26

Ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի ինքնագրով բռնցքամարտի ձեռնոցները վաճառվել են 3,5 մլն ռուբլով Մոսկվայում կայացած բարեգործական երեկոյի ժամանակ։ Այս մասին հայտնել են միջոցառման գործընկեր հանդիսացող Tooba հավելվածի մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ձեռնոցները ստորագրել է գերծանր քաշային կարգում աշխարհի պատմության մեջ առաջին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը: Լոտը պատրաստվել էր հատուկ բլոգեր Հասբիկի (Հասբուլլա Մագոմեդովի) համար, ում հետ Թայսոնը ծանոթ է 2023 թվականից։ Գնորդը նախընտրել է անանուն մնալ»,- հայտնել է հավելվածի ներկայացուցիչը։ -

Նշվում է, որ անցյալ տարի նմանատիպ միջոցառման ժամանակ MMA մարտիկներ Հաբիբ Նուրմագոմեդովի և Իսլամ Մախաչևի ինքնագրերով ձեռնոցները վաճառվել էին 2,5 մլն ռուբլով։

Ամբողջ հասույթը կուղղվի «Կյանքը որպես հրաշք» հիմնադրամի սաներին օգնելուն, որը 17 տարի զբաղվում է լյարդի ծանր հիվանդություններ ունեցող երեխաների աջակցությամբ։ 2018 թվականին գործարկված Tooba հարթակն աշխատում է ավելի քան 100 բարեգործական կազմակերպությունների հետ, իսկ դրա միջոցով փոխանցված միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 5 մլրդ ռուբլին։