«Յուվենտուս»-ը հաղթանակ է տարել «Օմոնիա»-ի նկատմամբ․ ԵԼ-ի և ԿԼ-ի խաղային օրվա արդյունքները

08:29 • 27.11.26

Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Օմոնիային»։

Թուրինում կայացած հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեցին հյուրերը․ աչքի ընկավ Լյուբոմիր Շատկան։ Սակայն «Յուվենտուսը» կարողացավ բեկել խաղի ընթացքը և չորս անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Անդրեա Կամբյազոն (37-րդ րոպե), Ջեֆ Էհատորը (43-րդ րոպե), Ֆրանսիշկու Կոնսեյսաուն (68-րդ րոպե) և Ժերեմի Բոգան (73-րդ րոպե)։

Այս հաղթանակից հետո թուրինցիները վաստակեցին 13 միավոր և ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը, իսկ «Օմոնիան» 6 միավորով 25-րդ տեղում է։

Եվրոպա լիգա, 5-րդ տուրի բոլոր արդյունքները

  • «Սելտա» – «Բորնմութ»՝ 1:2
  • «Ռեդ Բուլ Զալցբուրգ» – «Արարատ-Արմենիա»՝ 2:0
  • «Դինամո Զագրեբ» – «Բայեր»՝ 0:2
  • «Յունիոն» – «Լեխ Պոզնան»՝ 2:2
  • «Մարսել» – «Լևսկի»՝ 1:0
  • «Վիկտորիա Պլզեն» – «Բենֆիկա»՝ 4:0
  • «Օլիմպիակոս» – «Միլան»՝ 2:4
  • «Բեշիքթաշ» – «Հապոել Բեեր Շևա»՝ 2:1
  • «ՆԵԿ Նեյմեգեն» – «Ռեն»՝ 3:1
  • «Լիոն» – «Լիլեստրյոմ»՝ 0:0
  • «Յուվենտուս» – «Օմոնիա»՝ 4:1
  • «ՕՖԻ» – «Անդերլեխտ»՝ 1:3
  • «Տորենսե» – «Սելթիկ»՝ 1:2
  • «Ֆերենցվարոշ» – «Ցելե»՝ 0:0
  • «Քրիսթալ Փելաս» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:1
  • «Սպարտա Պրահա» – «ԱԶ Ալկմար»՝ 2:4
  • «Սանդերլենդ» – «Յագելոնիա»՝ 1:1
  • «Հոֆենհայմ» – «Շտուրմ»՝ 3:1

 

Աղբյուրը`ArmSport.am