Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի՝ կատարելով Հայաստանում ընդդիմության ինստիտուտը վերացնելու և գրպանային ընդդիմություն ստեղծելու մասին Փաշինյանի հրահանգը․ «ՀայաՔվե»
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման այս զազրելի ակտը, ինչը հերթական վկայությունն է այն բանի, որ դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի՝ կատարելով Հայաստանում ընդդիմության ինստիտուտը վերացնելու և գրպանային ընդդիմություն ստեղծելու մասին Փաշինյանի հրահանգը։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե»-ն։
«Ֆավորիտ թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու միջոցով ցանկանալով ապահովագրվել Մասիս համայնքի ավագանու դեկտեմբերի 13-ի ընտրություններում սպասվող ծանր պարտության խայտառակությունից՝ գործող վարչախումբը դիմում է իր համար արդեն սովորական դարձած՝ հազարավոր մարդկանց ընտրության սահմանադրական իրավունքի զանգվածային ոտնահարման մեթոդին։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու պետք է ազգովի տապալել ալիևյան բռնատիրական սահմանադրության կործանարար օրակարգը և թույլ չտալ դատական համակարգի լիակատար ստրկացումը բռնապետական վարչակարգի կողմից»։









