Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի COP-31-ին

09:38 • 11.11.26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն:

Անթալիայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը:

Վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: