«SCANIA» մակնիշի բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բшխվել է կամրջի բետոնե ծածկին․ կոնտեյներն ընկել և մասամբ փակել է ճանապարհը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:40-ի սահմաններում «SCANIA» մակնիշի բեռնատարը Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի մոտ կամրջի տակով անցնելիս բախվել է կամրջի բետոն ծածկին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախումից հետո կոնտեյները բեռնատարի վրայից պոկվել և հայտնվել է ճանապարհին։
Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վնասվել է այդ պահին նշված վայրով անցնող «Tesla» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը հրաժարվել է՝ ասելով, որ պարտք ու պահանջ չունի։
Վարորդը ազգությամբ վրացի է։














