Ընդդիմությունն այս պահին 1 քայլ առաջ է անցնում Փաշինյանից, ճիշտ ուղու վրա է, եթե շեղվի, կպարտվի ՀՀ-ն․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)
Ընդդիմությունն այս պահին 1 քայլ առաջ է անցնում Փաշինյանից, ճիշտ ուղու վրա է, եթե շեղվի, կպարտվի ՀՀ-ն։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Փաշինյանն ինքն էր փորձելու փողոց դուրս գալ և ճնշում գործադրեր ընդդիմադիր պատգամավորների վրա։ Ասելով, որ ընդդիմությունը դեմ է խաղաղությանը՝ փորձելու են կեղծ թեզը հասարակության ընկալումների մեջ մտցնել և հանրային ճնշման տակ ստանալ այն, ինչ ուզում են։ Իրենք այդպես են պլանավորել։
Փաշինյանն ասելու է՝ ընդդիմություն, մենք գնում ենք խաղաղության, դե՞մ եք դրան, թե չէ։ Ընդդիմությունն այս պահին 1 քայլ առաջ է անցնում Փաշինյանից, եթե կարողանա սկսածը կոնսոլիդացիայով առաջ տանել»,- նշել է Զաքարյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














