Սիսիանում բшխվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ» ընկերության բենզին տեղափոխող ավտոցիստեռնը

19:32 • 09.11.26

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 190-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Միրհամեդ Մ.-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարն ու 42-ամյա Գրիգոր Հ.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոցիստեռնը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոցիստեռնը գլխիվայր մասամբ հայտնվել է դաշտում, և սկսվել է բենզինի արտահոսք։

Փրկարարները դադարեցրել են բենզինի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բենզին տեղափոխող ավտոցիստեռնը հաշվառված է «Ֆլեշ» ընկերության հաշվեկշռում։