Խաղաղ Դոնի փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զnհ
Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։35-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում, «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi» մակնիշի և «Renault» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենային և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Renault»-ի վարորդին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունները։














