Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ
Հոկտեմբերի 29-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչություն է դիմել Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ այդ օրը ինքն իր ավտոմեքենան կայանել է Սայաթ-Նովա պողոտայի հասցեներից մեկի դիմաց և ավտոմեքենայից գողացել են խոշոր չափի գումար։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ն հայտնել է, որ ինքը «Audi» մակնիշի «88 PP 888» համարանիշի ավտոմեքենան կայանել է նշված հասցեում և ժամը 17:00-ի սահմաններում նկատել է, որ ավտոմեքենայի սրահում եղած պայուսակի միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են 8 միլիոն դրամ։ Գողության մասին Վլադիմիր Մ.-ն հայտնել է օրեր անց՝ նոյեմբերի 2-ին, իսկ ավտոմեքենայի համարանիշները էլ արժեն 8 միլիոն դրամ։










