«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է

16:50 • 11.11.26

«Օռանժ օիլ»-ի գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է, հայտնել է Հ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

«ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող տարածքում գործող լցակայանում բացահայտվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։

Կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության»,- նշել են ընկերությունից: