Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)

20:00 • 11.11.26

Օրերս սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց երթևեկության գոտով՝ վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը»։