Հենց որ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է վերականգնվել ինչպես իր աշխատակիցներին ուղարկելու, այնպես էլ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու առումով․ Մասադիկով

19:06 • 11.11.26

Հենց որ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է վերականգնվել ինչպես իր աշխատակիցներին ուղարկելու, այնպես էլ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու առումով։ Սակայն որոշումը Հայաստանի ղեկավարությանն է, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները զրկել են Հայաստանին կազմակերպությունում քվեարկելու և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։