ՌԴ-ին պետք չէ ՀՀ-ն մտցնել միութենական պետության մեջ, պետք է, որ ԱՄՆ-ը կամ Բրիտանիան ՀՀ-ում իշխանություն չձևավորեն․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
ՌԴ-ին պետք չէ ՀՀ-ն մտցնել միութենական պետության մեջ, պետք է, որ ԱՄՆ-ը կամ Բրիտանիան ՀՀ-ում իշխանություն չձևավորեն, ՆԱՏՕ-ն Հայաստանում ներկայացված չլինի։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը
«ՀՀ նոր իշխանությունները կարող են գնալ Մոսկվա, հանդիպել ՀԱՊԿ և ՌԴ ուժային կառույցների ղեկավարությանը, ներողություն խնդրել և ասել, որ նախկինները սխալ քաղաքականություն են վարել ՀԱՊԿ-ի և ՌԴ հանդեպ։ Կարող են ասել, որ պատրաստակամ են Հայաստանում ՀԱՊԿ-ի 2 մեծ զորավարժություն անել Հայաստանում, ինչու ոչ, ներգրավելով նաև Իրանին ու Չինաստանին։
Սա չի նշանակում ինքնիշխանության կորուստ։ Ռուսաստանը կարիք չունի բազում խնդիրներով տարբեր պետություններ կպցնել իրար, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, որն առաջնորդվում էր համաշխարհային կոմունիզմի գաղափարով։ Չեմ բացառում, որ հենց Փաշինյանը գնա Մոսկվա, երբ տեսնի ՌԴ ռեալ քայլերը ՀՀ իշխանության դեմ»,- նշել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














